Ենս Ստոլտենբերգ. Պատերազմում առանց ռիսկի ընտրություն չկա, մեզ համար ամենամեծ ռիսկը կլինի Պուտինի հաղթանակն Ուկրաինայում

10:56, 17.09.2024

Պատերազմում առանց ռիսկի ընտրություն չկա, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգի խոսքով՝ ինքը ողջունում է վերջին օրերին Ուկրաինային ռուսական տարածքում հեռահար զենք կիրառելու թույլտվության վերաբերյալ հանրային քննարկումները։

Գլխավոր քարտուղարն ասում է, որ դա կախված կլինի առանձին դաշնակիցների որոշումներից:

«Այդ որոշումը պետք է կայացնեն առանձին դաշնակիցներ, սակայն կարևոր է, որ մենք սերտ խորհրդակցություններ ունենանք այդ հարցերի շուրջ»,- ասել է Ստոլտենբերգը։

Ինչ վերաբերում է որոշ դաշնակիցների անհանգստությանը Ուկրաինայում պատերազմի սրման վտանգի առնչությամբ, Ստոլտենբերգն ասել է, որ խոսվում է Եվրոպայում Ռուսաստանի կողմից սկսված լայնամասշտաբ պատերազմի մասին։

«Պատերազմում առանց ռիսկի ընտրություն չկա։ Կարծում եմ, որ մեզ համար ամենամեծ ռիսկը կլինի Ռուսաստանի նախագահ Պուտինի հաղթանակն Ուկրաինայում»,- ասում է Ստոլտենբերգը։

Նմանատիպ