Ենս Ստոլտենբերգ. Կրեմլի գործողությունները վկայում են Ուկրաինայի վրա հարձակումը վերսկսելու Ռուսաստանի պլանների մասին, և բանակցությունների հրավերը՝ նախապատրաստվելու համար ժամանակ շահելու փորձ է
Ենս Ստոլտենբերգ. Կրեմլի գործողությունները վկայում են Ուկրաինայի վրա հարձակումը վերսկսելու Ռուսաստանի պլանների մասին, և բանակցությունների հրավերը՝ նախապատրաստվելու համար ժամանակ շահելու փորձ է

Կրեմլի գործողությունները վկայում են Ուկրաինայի վրա հարձակումը վերսկսելու Ռուսաստանի ծրագրերի մասին, իսկ բանակցությունների հրավերը միայն նախապատրաստվելու համար ժամանակ գտնելու փորձ է,- նշվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հոդվածում, որը հրապարակվել է «Financial Times»-ում։

Ըստ Ստոլտենբերգի՝ Ռուսաստանը հուսով է սառեցնել պատերազմը՝ թույլ տալու իր ռազմական ուժերին վերախմբավորվել, վերազինվել և վերսկսել հարձակումը:

«Պատերազմ հենց Պուտինն է սկսել։ Նա կարող է այսօր ավարտել պատերազմը՝ դուրս գալով Ուկրաինայից։ Նա այժմ իրական խաղաղություն փնտրելու ոչ մի նշան ցույց չի տալիս: Պատերազմների մեծ մասն ավարտվում է բանակցություններով, և Զելենսկին ներկայացրել է իր խաղաղության ծրագիրը։ Չպետք է մոռանալ, որ այն, ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, անքակտելիորեն կապված է մարտի դաշտում տեղի ունեցածի հետ։ Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային, որպեսզի նա հաղթի որպես ինքնիշխան, անկախ պետություն Եվրոպայում։ Եթե ​​Պուտինը հաղթի Ուկրաինայում, ապա Ռուսաստանին և մյուս ավտորիտար ռեժիմներին ուղղված ուղերձը կլինի այն, որ ուժը կտա նրանց այն, ինչ ուզում են: Դա աղետ կլինի Ուկրաինայի համար: Դա նաև ամբողջ աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի, իսկ մեզ բոլորիս՝ ավելի խոցելի։ Այսպիսով, մեր անվտանգության շահերից է բխում պահպանել Ուկրաինային աջակցությունն այս ձմռանը և այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»,- գրել է Ստոլտենբերգը։