Ենս Ստոլտենբերգ. Այժմ Ուկրաինայի առաջնահերթությունը ինքնիշխան և անկախ պետություն դառնալն է
Ենս Ստոլտենբերգ. Այժմ Ուկրաինայի առաջնահերթությունը ինքնիշխան և անկախ պետություն դառնալն է

Այժմ Ուկրաինայի համար առաջնայինը ինքնիշխան և անկախ պետություն դառնալն է, հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինան ապագայում կդառնա դաշինքի անդամ։

«Ուկրաինայի առաջնահերթությունը անկախ պետություն դառնալն է, հակառակ դեպքում անդամակցության մասին խոսք լինել չի կարող։ Մենք պետք է համոզվենք, որ երբ այս պատերազմն ավարտվի, Ուկրաինայի անվտանգության վերաբերյալ վստահելի պայմանավորվածություններ կլինեն, որպեսզի Ռուսաստանը չկարողանա վերազինվել և նորից հարձակվել»,- ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն օգնության փաթեթ կստանա, որը մի քանի տարի հետո Ուկրաինային կմոտեցնի դաշինքի չափանիշներին։

Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարել էր, որ դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին Ուկրաինայի պահանջների պարզեցմանը։