Ենս Սթոլթենբերգը դիմել է Իրակլի Ղարիբաշվիլիին. Կոչ եմ անում աշխատել ընդդիմության հետ՝ ընդհանուր լեզու և լուծում գտնելու համար
Կոչ եմ անում աշխատել ընդդիմության հետ՝ ընդհանուր լեզու և լուծում գտնելու համար,- այսպես է դիմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
«Մեր սերտ համագործակցությունը նշանակում է, որ մենք չենք խուսափում բարդ քննարկումներից: Վրաստանում վերջին քաղաքական զարգացումները տագնապալի են, և ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Վրաստանը կպահպանի ժողովրդավարական չափանիշները, որոնց վրա այդքան ջանասիրաբար աշխատել է վերջին տարիներին:
Սա ներառում է երկխոսության միջոցով քաղաքական տարաձայնությունների հաղթահարում և կխուսափի պառակտման հռետորաբանությունից և գործողություններից:
ՆԱՏՕ-ն աջակցում է ԵՄ միջնորդական ջանքերին: Վարչապետ, ես ձեզ կոչ եմ անում աշխատել ընդդիմության հետ՝ ընդհանուր լեզու և լուծում գտնելու համար», – ասաց Ենս Սթոլթենբերգը: