Եմենում, Մարեների շրջանի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 24 զինծառայող
Եմենի հյուսիս-արևելյան մասում գտնվող Մարեների շրջանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 24 զինվորական, ևս 20-ը վիրավորվել են:
Հաղորդվում է, որ հրթիռակոծվել է հենց զինվորականների գտնվելու վայրը:
Ըստ նախնական տեղեկությունների, շենքի վրա է ընկել բալիստիկ հրթիռ: Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մեկ իր վրա չի վերցրել: