Եմենի շիա հութիներն ասում են, որ հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են Կարմիր ծովում ամերիկյան ավիակիր Հարրի Թրումանի վրա
Եմենի շիա «հութի» ապստամբները հայտարարել են, որ հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ավիակիր Հարի Թրումանի վրա։
Հութիների խոսնակ Յահյա Սարիի խոսքով՝ խմբավորումը վերջին 24 ժամվա ընթացքում երեք անգամ բախվել է Կարմիր ծովում USS Harry Truman-ի գլխավորած ռազմածովային խմբի հետ:
Յահյա Սարրեայի խոսքով՝ հութիները կատարում են Եմենը պաշտպանելու և պաղեստինցիներին աջակցելու իրենց կրոնական, մարդասիրական և բարոյական պարտավորությունը։