Եմենի շիա հութիները բալիստիկ հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի ուղղությամբ
Եմենի շիա հութիները բալիստիկ հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի ուղղությամբ: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ որսացել է Իրանի կողմից աջակցվող հութիները կողմից Ռիադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռները: Կոալիցիայի խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի Ալ-Մալքին սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են երկու բալիստիկ հրթիռ:
Ալ-Մալքիի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանությունը նախազգուշացրել է Ռիադի տարածաշրջանին սպառնացող հնարավոր սպառնալիքի մասին, սակայն նախազգուշացումը մի քանի րոպե անց չեղարկվել է:
Միևնույն ժամանակ, հութիները պնդում են, որ հարձակվել են Ջիդդայի և Ջիզանի սաուդյան նավահանգիստների վրա՝ ի պատասխան Հոդեյդայի վրա հարձակման: