Եմենի շիա հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի վրա

14:10, 13.09.2026

Եմենի շիա հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի վրա: Եմենի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինված ուժերը մասնագիտացված ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում թիրախավորվել են Սաուդյան Արաբիայի Շարուրա շրջանի ռազմական բազայի զենքի պահեստներն ու հրամանատարական և վերահսկողական կենտրոնները։

Հութիները հայտարարել են, որ գործողությունը պատասխան է Սաուդյան Արաբիայի կողմից երկրի դեմ շարունակական ագրեսիային։

«Մենք զգուշացնում ենք Սաուդյան Արաբիայի մեղավոր թշնամուն, որ մեր ժողովրդի դեմ ագրեսիայի շարունակությունը կհանգեցնի նրա տարածքի խորքում ավելի ինտենսիվ և լայնածավալ գործողությունների, և հետևանքները կլինեն աղետալի նրա համար», – ասել է հութիների բանակի խոսնակ Յահյա Սարին։

Նմանատիպ