Եմենի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի տարածքը

16:45, 13.07.2026

Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի տարածքը: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավակայանում մի քանի հարձակումներ են իրականացվել։

Եմենի շիական «հուսիթական» խմբավորման ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ագրեսիան Սանայի միջազգային օդանավակայանի վրա անպատասխան և անպատիժ չի մնա։

Եմենի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սարին նշել է, որ անարդար և բացահայտ ագրեսիայի ակտով «թշնամական Սաուդյան Արաբիան մի շարք ավիահարվածներ է հասցրել Սանայի միջազգային օդանավակայանին, որը ավարտել է լարվածության թուլացման փուլը, և այն պետք է կրի ագրեսիայի հետևանքները»։

Նմանատիպ