Եմենի հութիները բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

15:46, 30.03.2025

Եմենի հութիները բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։

Հութիների հայտարարության համաձայն՝ հրթիռային հարձակման թիրախը եղել է Բեն Գուրիոն օդանավակայանը, և գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին։

Հայտարարության համաձայն՝ գործողության շրջանակներում Եմենի զինված ուժերը հաստատել են ամերիկյան ագրեսիայի ձախողումը Եմենին Պաղեստինին աջակցելու հարցում կանխելու համար։

Հութիներն ասում են, որ կշարունակեն գործողություններն Իսրայելի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի դեմ ագրեսիան չի դադարել։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատում է Իսրայելի դեմ հրթիռի արձակումը։ Իսրայելն ասում է, որ Եմենից արձակված հրթիռը հաջողությամբ որսացել է նախքան Իսրայելի օդային տարածք մտնելը։ Իսրայելի կենտրոնական հատվածում տագնապի ազդանշաններ են հնչել։

Նմանատիպ