Եմենցի շիա «հութիները» հայտարարում են, որ նախատեսում են հարձակումներ իրականացնել իսրայելական քաղաքացիական ինքնաթիռների վրա

14:56, 30.05.2025

Եմենցի շիա «հութիները» հայտարարում են, որ նախատեսում են հարձակումներ իրականացնել իսրայելական քաղաքացիական ինքնաթիռների վրա։ Այս մասին հաղորդում է արաբական մամուլը։

Հաղորդվում է, որ սպառնալիքը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմական ավիացիան ոչնչացրել է Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում մնացած վերջին ինքնաթիռը։

«Հութիների» ներկայացուցիչ Մահդի ալ-Մաշաթը հայտարարել է, որ բոլոր միջազգային ավիաընկերությունները, որոնք շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Բեն Գուրիոնի օդանավակայան, պետք է անհապաղ դադարեցնեն այդ երթուղիները, քանի որ հարձակման վտանգ գոյություն ունի։ «Հութիների» ներկայացուցիչը նշել է, որ Բեն Գուրիոնի օդանավակայանը այլևս չի կարող համարվել անվտանգ։

Նմանատիպ