Եմենցի հութիները հարձակվել են Սանայում ՄԱԿ-ի գրասենյակի վրա, ձերբակալել մեկ անձի
Եմենցի հութիները հարձակվել են Սանայում ՄԱԿ-ի գրասենյակի վրա, ձերբակալել մեկ անձի։
Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի խոսնակ Աբիր Էթեֆան, անվտանգության ուժերը առավոտյան գրոհել են նրանց գրասենյակը։
Բացի այդ, հութիները նաև մտել են UNICEF շենք, որից հետո նրանք այլևս չեն կարողանում կապ հաստատել գրասենյակի որոշ աշխատակիցների հետ։