Եմենցի «հուսիների» կողմից Ալ-Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա իրականացված օդային հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել

14:17, 09.10.2026
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի և Saudia Airlines ավիաընկերության ինքնաթիռի վրա իրականացված օդային հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Անադոլու» գործակալությունը։
Պաշտոնական գերատեսչությունների տվյալներով՝ պատահարի հետևանքով վիրավորվել են մի քանի երկրների քաղաքացիներ։
Saudia Airlines ընկերությունը հայտարարության մեջ նշել է, որ օդային հարվածների ընթացքում վնասվել է նաև օդանավակայանում գտնվող իրենց ինքնաթիռներից մեկը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օդանավում ուղևորներ չեն եղել։ Օդանավակայանը վերականգնել է աշխատանքային գործընթացը, վերսկսվել է նաև ավիահաղորդակցությունը։
Դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել, թե ով է պատասխանատու հարձակման համար։
Ի գիտություն՝ եմենցի «հուսիների» կողմից Ալ-Ռիադում գտնվող Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարվածի պատճառով մի քանի ավիաընկերություններ դադարեցրել են ավիաչվերթները Ալ-Ռիադի ուղղությամբ։

Նմանատիպ