ԵՄ յոթ երկրներ կոչ են անում Բրյուսելին հնարավորինս շուտ գործել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցի վերաբերյալ

14:41, 08.12.2025

Եվրամիության յոթ անդամ պետություններ՝ Էստոնիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և Շվեդիան, Բրյուսելին կոչ են անում հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման ուղղությամբ՝ ապահովելու Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը։ Այս մասին նշված է այս երկրների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված համատեղ նամակում։

Ինչպես նշվում է նամակում, «Ուկրաինային աջակցությունը ազատության և անկախության համար պայքարում ոչ միայն բարոյական պարտավորություն է, այլև մեր սեփական շահերից է բխում»։

«Հետևաբար մենք պետք է շտապ քայլեր ձեռնարկենք հանձնաժողովի առաջարկի շրջանակում՝ ռուսական սառեցված ակտիվներից միջոցներ օգտագործելու Ուկրաինային հատուցման վարկի համար», – նշված է Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Շվեդիայի առաջնորդների համատեղ նամակում։

Նմանատիպ