ԵՄ նոր պատժամիջոցներին ի պատասխան՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ընդլայնել է այն եվրոպացիների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան Ռուսաստանի դեմ ԵՄ 19-րդ պատժամիջոցային փաթեթի, ընդլայնել է այն եվրոպացիների ցուցակը, ում արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք։
Ինչպես նշվում է նախարարության տարածած հայտարարությունում, այս ցանկում հիմնականում ներառված են ուժային կառույցների, պետական և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների որոշ քաղաքացիներ և այն արևմտյան պետությունների քաղաքացիներ, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։
Միևնույն ժամանակ, Մոսկվան Բրյուսելի կողմից սահմանված պատժամիջոցները համարում է ոչ լեգիտիմ և ոչ բարեկամական քայլ։
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցային փաթեթը հաստատել էր հոկտեմբերի 23-ին։