ԵՄ-ն Ուկրաինային կփոխանցի Ռուսաստանի սառեցված ակտիվներից 1.4 միլիարդ եվրո
ԵՄ-ն Ուկրաինային կփոխանցի Ռուսաստանի սառեցված ակտիվներից 1.4 միլիարդ եվրո

Եվրամիությունը սառեցված ռուսական ակտիվներից 1.4 միլիարդ եվրո կփոխանցի Ուկրաինային։

Եվրահանձնաժողովը հայտարարության մեջ նշել է, որ գումարը մոտ ապագայում կփոխանցվի Ուկրաինային, և սա կլինի նմանատիպ չորրորդ տրանշը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ չնայած Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները ԵՄ-ում մնում են սառեցված, այդ միջոցներից ստացված շահույթը չի պատկանում Ռուսաստանին և, համաձայն Եվրահանձնաժողովի առաջարկության, օգտագործվում է Ուկրաինային աջակցելու համար։

«Այս միջոցները ստացվում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներից, որոնք անշարժացված են ԵՄ-ի կողմից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային ի պատասխան սահմանված պատժամիջոցների շրջանակներում։ Չնայած ակտիվներն իրենք անշարժացված են մնում, կանխիկ մնացորդի տոկոսը չի պատկանում Ռուսաստանին, և, հանձնաժողովի առաջարկությամբ, համաձայնություն է ձեռք բերվել, որ դրանք պետք է օգտագործվեն Ուկրաինային աջակցելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Եվրահանձնաժողովի, ստացված միջոցների 95 տոկոսը կօգտագործվի Ուկրաինային աջակցելու համար՝ Ուկրաինայի վարկային համագործակցության մեխանիզմի (ULCM) միջոցով, իսկ 5 տոկոսը՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի (EPF) միջոցով։

ԵՄ-ն երրորդ տրանշը Ուկրաինային տրամադրել է 2025 թվականի օգոստոսին։