ԵՄ-ն թարմացրել է անվտանգ երկրների իր ցանկը` հաշվի առնելով համաճարակային իրավիճակը

17:57, 18.06.2021

Եվրամիությունը թարմացրել է կորոնավիրուսի տարածման համաձայն անվտանգ երկրների իր ցուցակը:

Եվրամիության խորհրդի կողմից հրապարակված ցուցակի համաձայն, ԱՄՆ-ը և Բալկանյան երկրները ավելացվել են «կանաչ երկրների» թվին: Եվրամիության խորհրդի հանձնարարականով, ցանկում ընդգրկված երկրների համար ճանապարհորդության սահմանափակումները, հնարավոր է վերացվեն:

Ներկայումս ցուցակում ներառված են հետևյալ երկրները. Ալբանիա, Ավստրալիա, Իսրայել, Ճապոնիա, Լիբանան, Նոր Զելանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ռուանդա, Սերբիա, Սինգապուր, Հարավային Կորեա, Թաիլանդ, ԱՄՆ:

Չինաստանի համար ճանապարհորդության սահմանափակումների վերացումը առաջարկվում է փոխադարձ հիմունքներով: Խորհուրդը նաև թույլատրելի է համարում Չինաստանի վարչական շրջանների՝ Հոնկոնգի և Մակաոյի համար սահմանափակումների վերացումը, նաև Թայվանի համար:

Նմանատիպ