ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը
ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է օտարերկրյա զորքերի մուտքին Ղազախստան:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը։
«Բռնությունը պետք է դադարեցվի: Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Իհարկե, Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսությանը»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։