ԵՄ դեսպանները պայմանավորվել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային ռազմական օգնության համար
ԵՄ դեսպանները պայմանավորվել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային ռազմական օգնության համար։ Այս մասին հայտնում է Եվրոպական խորհուրդը նախագահող երկիրը՝ Բելգիան։
«Այդ միջոցները կօգտագործվեն Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու և ռուսական ագրեսիայի համատեքստում ռազմական պաշտպանություն ապահովելու համար»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։
Եթե ԵՄ առաջնորդները հաստատեն այս ծրագիրը, ապա Ուկրաինան կստանա մոտավորապես երեք միլիարդ եվրո։