ԵՄ Արտաքին գործողությունների ծառայություն. «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հաստատումը անհամատեղելի կլինի Վրաստանի նկրտումներին, ինչպես նաև Եվրամիության նորմերին ու արժեքներին
ԵՄ Արտաքին գործողությունների ծառայություն. «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հաստատումը անհամատեղելի կլինի Վրաստանի նկրտումներին, ինչպես նաև Եվրամիության նորմերին ու արժեքներին

Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը հայտարարություն է տարածել «Ժողովրդի ուժ» շարժման «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս օրենքի նախագծի հաստատումն անհամատեղելի է լինելու Վրաստանի ձգտումներին, ինչպես նաև Եվրամիության նորմերին ու արժեքներին։

«Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» նախաձեռնված օրենքի նախագիծը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը և լրատվամիջոցների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքն է։ Այն նաև առանցքային է ԵՄ-ին միանալու գործընթացում և կազմում է 12 առաջնահերթությունների մի մասը, մասնավորապես՝ ԶԼՄ-ների ազատության յոթերորդ կետը և քաղաքացիական հասարակության ներգրավվածության տասներորդ կետը:

Եվրամիությունը աջակցում է Վրաստանի բարեփոխումների ջանքերին, որոնք արձագանքում են երկրի զարգացման և ԵՄ անդամակցության ձգտումներին, ինչպես նշված է Վրաստանի Սահմանադրությամբ:

Օրենքի նախագծի ընդունումը անհամապատասխան կլիներ այս նկրտումներին, ԵՄ նորմերին ու արժեքներին։

Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին հաստատել և իրականացնել բարեփոխումներ, որոնք համահունչ են Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակին, որին աջակցում է Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»,- ասված է հայտարարության մեջ։