ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են ամառային սեզոնի ընթացքում պարզեցնել ճանապարհորդության սահմանափակումները

17:10, 11.06.2021

ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են պարզեցնել ճանապարհորդության սահմանափակումները ամառային սեզոնի ընթացքում:

Ըստ «Reuters»-ի, Եվրամիության անդամ 27 երկրների դեսպանները աջակցել են Եվրահանձնաժողովի այն առաջարկը, համաձայն որի՝ լիարժեք պատվաստված մարդիկ կկարողանան ազատ ճանապարհորդել եվրոպական երկրներում: Բացի այդ, հուլիսի 1-ից ԵՄ-ում կգործարկվեն Covid-19 սերտիֆիկատները:

Ճանապարհորդների համար ահմանափակումները կգործեն կախված իրենց երկրում համաճարակաբանական իրավիճակից: Օրինակ, «կանաչ գոտու» երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար սահմանափակումներ չեն լինի, «նարնջագույն գոտու» երկրներից զբոսաշրջիկները ստիպված կլինեն թեստ հանձնել, իսկ «կարմիր գոտու» երկրներից զբոսաշրջիկները հնարավոր է, կարանտին անցնեն:

Նմանատիպ