Ելիսեյան պալատում ընթանում է Վոլոդիմիր Զելենսկիի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

15:21, 01.12.2025

Ելիսեյան պալատում ընթանում է Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը,- այս մասին հաղորդում է հաղորդում է France 24-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, հանդիպումը սկսվել է մեկ ժամ ուշացումով։

Ինչպես հաղորդում է Ելիսեյան պալատը, առաջնորդները կքննարկեն ԱՄՆ խաղաղության ծրագիրը, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության համար անհրաժեշտ պայմանները։ Կքննարկվեն նաև «Կամքի կոալիցիայի» կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցեր։

Նմանատիպ