Եկել եմ բռնազավթված գծի մոտ, որպեսզի ասեմ, Լիտվան երբեք չի ճանաչի Հարավային Օսիայի և Աբխախզիայի օկուպացիան. Գիտանաս Նաուսեդա
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հայտարարությամբ, Լիտվան երբեք չի ճանաչի Հարավային Օսիայի և Աբխազիայի օկուպացիան:
Ինչպես Գիտանաս Նաուսեդան Խուրվալեթի գյուղում, բռնազավթված գծի մոտ հայտնել է լրագրողներին, նրա համար կարևոր է տեղում ծանոթանալ մարդասիրական իրավիճակին:
«Ես եկել եմ այստեղ ասելու, որ Լիտվան երբեք չի ճանաչի Հարավային Օսիայի և Աբխազիայի օկուպացիան: Եվ, իհարկե, ինձ համար մեկ այլ կարևոր խնդիր էր տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում այստեղ, ինչպիսին է այստեղ մարդասիրական իրավիճակը:
Ցավոք, ես տեսել եմ ավերված կյանք, որը պայմանավորված է որոշ քաղաքական գործիչների աշխարհաքաղաքական որոշումներով, որ իրականացնի անկախ երկրի տարածքների, այս դեպքում Վրաստանի բռնազավթումը:
Ես տեսել եմ, որ մարդիկ զրկված են բազմաթիվ հնարավորություններից, նրանցից ոմանք թոշակի անցնելու հնարավորություն չունեն, զրկված են ջրամատակարարումից և ունեն սահմանափակ կրթության հնարավորություն:
Տեղացիների հետ հանդիպման ժամանակ իմ վերջին հարցը հետևյալն էր. Ի՞նչ եք երազում: Գիտե՞ք ինչ էր պատասխանը: Նրանք երազում են վերադառնալ տուն ՝ իրենց տուն: Սա է պայքարի նպատակը, պայքարն այս մարդկանց երազանքն իրականացնելու հնարավորության համար, տուն վերադառնալու երազանքը: Կարծում եմ, որ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք այս հարցը բարձրաձայնելու համար տարբեր միջազգային ֆորումների, համաժողովների և միջոցառումների ժամանակ:
Այս հարցը չի լուծվել, և տարածքները դեռ բռնազավթված են: Մենք պետք է ամեն ինչ անենք իրավիճակը փոխելու և այդ մարդկանց համար պայքարելու համար: Սա շատ կարևոր է իմ երկրի համար, որը միշտ եղել է միջազգային արտաքին քաղաքականության սկզբունքների և արժեքների ջատագով», – ասել է Գիտանա Նաուսեդան:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, Նաուսեդան ասել է. «Մենք քննարկում ենք Ռուսաստանի համար լրացուցիչ հնարավոր պատժամիջոցների հարցը, ոչ միայն Բելառուսի կապակցությամբ, ինքնաթիռի միջադեպի պատճառով, այլ պետք է պատկերացնեք, Եվրամիությունը կազմված է 27 անդամից, և նրանք բոլորն ունեն տարբերվող դիրքորոշում առ այն, թե ինչ է կատարվում տարածաշրջանում: Երբեմն դժվար է գտնել ընդհանուր լեզու մեր միջև, բայց մենք փորձում ենք գտնել այդ ընդհանուր լեզուն, հաճախ այն աշխատում է, երբեմն շատ ուշ է և երկար ժամանակ է պետք: Սա ժողովրդավարություն է, ժողովրդավարությունը հեշտ չէ»: