Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանական սփյուռքի ղեկավարը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել

10:10, 02.07.2025

Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին հարցաքննությունից հետո ազատ է արձակվել,- հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուսական լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են այս հարցին։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն է տարածվել ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու ձերբակալության մասին։ Լրատվամիջոցները նաև տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Ռուսաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները մոտենում Շիխլինսկու մեքենային, կոտրում ապակիները, ապա ձերբակալում նրան։

Նմանատիպ