Եկատերինբուրգի բանտում տասնյակ բանտարկյալներ վնասել են երակները. Ռուսական մամուլ

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի պատժակատարողական համար 2 հիմնարկում տասնյակ բանտարկյալներ վնասել են երակները֊, այս մասին գրում է Եկատերինբուրգ օնլայն ինտեռնետ հրատարակչությունը։ Դրանով բանտարկյալները բողոքել են իրենց վրա ճնշում գործադրելու դեմ։

Մամուլի հաղորդմամբ, բանտ են այցելել հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամները, որոնց փոխանցմամբ, վնասվածք են ստացել 30֊ից 60 բանտարկյալ։

Մինչ այդ, մամուլի հետ զրուցելու ժամանակ, բանտարկյալների հարազատները խոսել են 200 տուժածի մասին։