Եկամուտների ծառայությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ այն ֆիզիկական անձանց համար, որոնց ընտանիքի եկամուտը 2025 թվականին չի գերազանցել 100 000 լարին, հայտարարագրման պարտավորություն այլևս չի առաջանում

19:15, 01.10.2026

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածում ֆիզիկական անձանց գույքահարկի հետ կապված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը պարզաբանում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Վրաստանի հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունը, որը տարածվում է այն գույքահարկի վրա, որի հայտարարագրումը, օրենսդրության համաձայն, պետք է իրականացվի 2026 թվականին։

Հիշեցնենք, որ նշված գույքահարկի հայտարարագրման ժամկետը հնարավոր է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 2-ը ներառյալ (քանի որ նոյեմբերի 1-ը ոչ աշխատանքային օր է)։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ֆիզիկական անձանց համար գույքահարկի արտոնության շեմը 40 հազար լարիից հասել է 100 հազար լարիի, ինչը նշանակում է, որ շուրջ 81 հազար ընտանիք, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 100 հազար լարին, այլևս չի վճարի գույքահարկ (բացառությամբ հողի)։

Ուշագրավ է այն կարևոր հանգամանքը, որ այն ֆիզիկական անձանց համար, որոնց ընտանիքի կողմից 2025 թվականի ընթացքում ստացված եկամուտը չի գերազանցել 100 000 լարին, հարկման ենթակա գույքի համար (բացառությամբ հողի) հարկային մարմնում հայտարարագրելու/համապատասխանաբար գույքահարկ վճարելու պարտավորություն այլևս չի առաջանում։ Բացի այդ, հարկային փոփոխությունից ելնելով, ֆիզիկական անձն իրավունք ունի 2026 թվականին այլևս չներկայացնել այսպես կոչված «զրոյական հայտարարագիր» (բացառությամբ հողի), եթե իր և իր ընտանիքի ստացած եկամուտը նախորդ հաշվետու տարվա տվյալներով կազմել է 40 000-ից մինչև 100 000 լարի։

Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե Ձեր և Ձեր ընտանիքի անդամների եկամուտը անցած՝ 2025 թվականի տվյալներով գերազանցել է 100 000 լարին, և Դուք կամ Ձեր ընտանիքի անդամները Վրաստանի տարածքում տիրապետում եք հարկման ենթակա գույքի, կամ՝ եկամտի չափից անկախ, Դուք կամ Ձեր ընտանիքի անդամ(ներ)ն ունեք հարկման ենթակա հողատարածք, ապա Ձեզ մոտ առաջանում է ֆիզիկական անձի գույքահարկի տարեկան հայտարարագիր ներկայացնելու/համապատասխանաբար վճարում կատարելու պարտավորություն։

Այստեղ լրացուցիչ պարզաբանում ենք, որ եթե ֆիզիկական անձը ներկայացրել էր ֆիզիկական անձի 2025 թվականի գույքահարկի հայտարարագիրը և նրա կողմից հայտարարագրված տվյալները չեն փոխվում, ապա այս դեպքում հարկային մարմինը ծրագրային եղանակով կհաշվարկի ընթացիկ՝ 2026 թվականի գույքահարկը։ Հարկատուն պարտավոր է վճարել հասանելիք հարկը ոչ ուշ, քան նոյեմբերի 16-ը (քանի որ նոյեմբերի 15-ը ոչ աշխատանքային օր է)՝ նախորդ հաշվետու տարվա տվյալների համաձայն։

Ցանկալի տեղեկատվություն ստանալու համար կարող եք նաև օգտվել Եկամուտների ծառայության նոր՝ «RS Չաթ» ծառայությունից կամ կապ հաստատել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի հետ՝ 2 299 299 հեռախոսահամարով», – նշված է Եկամուտների ծառայության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ