Եկամուտների ծառայությունը բացահայտել է առանց ակցիզ ծխախոտի պահման և վաճառքի 166 դեպք
Եկամուտների ծառայությունը բացահայտել է առանց ակցիզ ծխախոտի պահման և վաճառքի 166 դեպք

Հունվարի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային մոնիտորինգի վարչության աշխատակիցները երկրի ողջ տարածքում հայտնաբերել են 9790 տուփ և մինչև 1,7 կգ առանց ակցիզային ծխախոտի արտադրանքի ապօրինի պահման և իրացման 166 դեպք,- այս մասին ասվում է Եկամուտների ծառայության տարածած տեղեկությունում:

Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենքը խախտող քաղաքացիները զրկվել են ակցիզային ապրանքներից։

«Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1552-րդ հոդվածի համաձայն՝ 125 իրավախախտների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ»,- ասացին ծառայությունից։