Եկամուտների ծառայություն. Մաքսային վերահսկողությունը բոլոր մաքսային կետերում ընթանում է սահուն

17:33, 29.07.2025

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը արձագանքում է տարբեր լրատվամիջոցներով այսօր տարածված տեղեկություններին, որոնք վերաբերում են երկրի սահմաններին մաքսային հսկողության ընթացակարգերին։

Ինչպես նշված է եկամուտների ծառայության հայտարարությունում, Վրաստանի մաքսային տարածքում ապրանքների ներմուծման/արտահանման, ինչպես նաև բոլոր մաքսային անցակետերով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային հսկողության ընթացակարգերը ընթանում են անխափան։

Եկամուտների ծառայությունը բոլորին հորդորում է «զերծ մնալ երկրում բեռների հսկողության հետ կապված չհիմնավորված և երկրի համար վնասակար տեղեկությունների տարածումից»։

«Լիակատար պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Վրաստանի մաքսային տարածքում ապրանքների ներմուծման/արտահանման, ինչպես նաև բոլոր մաքսային անցակետերով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային հսկողության ընթացակարգերը ընթանում են անխափան։

Բացի այդ, մաքսային հսկողության ընթացակարգերի շուրջօրյա ռեժիմով իրականացման նպատակով, Վրաստանի մասշտաբով գործող անցակետերում ավելացվել է մաքսային պաշտոնյաների քանակը։

Միջազգային բեռնաշրջանառության անխափանությունը ապահովելու նպատակով՝ մաքսային անցակետերի համատեղ կառավարման շրջանակում եկամուտների ծառայությունը ինտենսիվ հաղորդակցման մեջ է գտնվում Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային վարչությունների հետ։

Միևնույն ժամանակ պարզաբանում ենք, որ եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտն ունի ամենաժամանակակից զննման համակարգեր՝ սահմանին հնարավոր վտանգներից խուսափելու նպատակով։

Մաքսային անցակետերը հագեցած են տարբեր նշանակության ստացիոնար ռենտգեն-սկաներով, որոնք ապահովում են մաքսային հսկողության արագ իրականացումը, նպաստում են անվտանգության պահպանմանը և միաժամանակ կրճատում մաքսային ստուգման ընթացակարգերի տևողությունը։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը կրկին կոչ է անում բոլորին՝ զերծ մնալ երկրում բեռների հսկողության հետ կապված չհիմնավորված և երկրի համար վնասակար տեղեկությունների տարածումից», – նշված է եկամուտների ծառայության հայտարարությունում։

Նմանատիպ