Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցնի մարտի 26-28-ին: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լաշին Իբրահիմ Մուհամեդ Սուլեյմանը:
Եթե առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկը ձայների բացարձակ մեծամասնությունը չհավաքի, ապա կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը: Այն կկայանա ապրիլի 24-26-ին:
Գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-սիսին առայժմ պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Միևնույն ժամանակ՝ մի շարք քաղաքական ուժեր պատրաստակամություն են հայտնել՝ նրա թեկնածությունը սատարելու: