Եգիպտոսում ղպտիական եկեղեցու վրա հարձակման հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ
Եգիպտոսում Կահիրեից 100 կմ հեռավորությամբ գտնվող Աթֆիհ քաղաքում հարյուրավոր մուսուլմաններ հարձակվել են ղպտիական եկեղեցու վրա:
Հարձակման հետեւանքով, որը տեղի է ունեցել նախօրեին մուսուլմանական նամազից հետո, ջարդուփշուր է արվել եկեղեցու ներքին հարդարանքը, վիրավորվել են մի քանի քրիստոնյաներ, որոնք հիվանդանոցում են: Ամբոխը «թշնամական կարգախոսներ» էր բղավում եւ պահանջում եկեղեցին քանդել, նշել են արքեպիսկոպոսարանում: Հարձակվողներին հեռացրել են անվտանգության ուժերը:
Գերմանիայում ղպտիական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Անբա Դամիանը խստորեն դատապարտել է հարձակումը: Նրա խոսքով՝ Սուրբ Ծնունդից առաջ իրագործված հաձակումն ամբողջ աշխարհի քրիստոնյաներին քամահրելու եւ ճնշելու ակտ է:
Եգիպտոսի քրիստոնյա փոքրամասնությունը բնակչության մոտ 10 տոկոսն է կազմում: Երկրի հարավում պարբերաբար հարձակումներ են կատարվում եկեղեցիների վրա եւ ահաբեկչական ակտեր՝ ընդդեմ քրիստոնյաների: