Եգիպտոսում եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով 41 մարդ է զոհվել

17:31, 14.08.2022

Եգիպտոսում եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով 41 մարդ է զոհվել. Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։ Մահացածների թվում կան նաև երեխաներ։

Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է ղպտիական եկեղեցում, երբ ներսում եղել է 5000 մարդ։

Հրդեհին հաջորդել է եկեղեցում խառնաշփոթ ու իրարանցում։

Ներկա պահին հրդեհը մարված է։ Հրդեհի ստույգ պատճառը այս պահին հայտնի չէ։ Սակայն «Ֆրանս Պրես»-ը գրում է, որ դա առաջացել է կարճ միացումից։

Նմանատիպ