Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 22 մարդ, 29-ը՝ վիրավորվել է

19:30, 02.09.2026

Եգիպտոսում Հարավային Սինայում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 22 մարդ, 29-ը՝ վիրավորվել է։ Տեղեկությունը հայտնել է Sky News-ը։ Այն փոխանցել են պաշտոնական աղբյուրները։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Կահիրեից Ամման ուղևորվող ավտոբուսը շրջվել է, որի հետևանքով զոհվել է 10 հորդանանցի, վիրավորների ճշգրիտ թիվը հայտնի չէ։

Եգիպտոսի առողջապահական ծառայության ղեկավարի խոսքով՝ վիրավորները սկզբում տեղափոխվել են տեղի բժշկական կենտրոն։

Տեղեկատվության համար՝ Սանայի թերակղզին գտնվում է Կարմիր ծովի ափին և մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։

Նմանատիպ