Եղիսաբեթ II-ին տեղափոխել են Էդինբուրգի Հոլիրուդ պալատ
Եղիսաբեթ II-ին տեղափոխել են Էդինբուրգի Հոլիրուդ պալատ

Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ին տեղափոխել են Հոլիրուդ պալատ՝ բրիտանական միապետի պաշտոնական նստավայր Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։

Թագուհու մարմինը վաղն առավոտյան կտեղափոխեն Էդինբուրգի տաճար, որտեղ շոտլանդացիները հնարավորություն կունենան հրաժեշտ տալ թագուհուն։

Վաղը Չարլզ թագավորը և թագուհի Կամիլան կժամանեն բրիտանական խորհրդարան, ապա կմեկնեն Էդինբուրգ։