Եղանակի վատթարացման պատճառով, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում լինել զգույշ
Եղանակի վատթարացման պատճառով, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում լինել զգույշ:
Ինչպես նշված է գերատեսչության հայտարարության մեջ, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բոլոր ստորաբաժանումները աշխատում են արտակարգ ռեժիմում:
«Բոլոր այն քաղաքներում և բնակավայրերում, որտեղ գոյություն ունի ռիսկ, մեր ծառայության բրիգադները անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Իրավիճակի հետագա բարդացման կապակցությամբ ընդունվել են համապատասխան կանխարգելիչ միջոցներ:
Կոչ ենք անում քաղաքացիներին, զգույշ լինել և ենթարկվել համապատասխան ծառայությունների ցուցմունքներին: Պետք լինելու դեպքում զանգահարել 112 և սպասել փրկարարներին»,-նշված է հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan