ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի ներկայացուցիչ. Ես խորապես մտահոգված եմ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո աճող լարվածությամբ և բռնությամբ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում՝ Լուիս Գրաչան, մտահոգություն է հայտնել Վրաստանում հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո զարգացած իրադարձությունների և կառավարության տապալման փորձի ֆոնին տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ։ Այս մասին նշված է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարությունում։
Հատուկ ներկայացուցիչը կոչ է արել Վրաստանի իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը և նշել, որ նրանք պետք է երաշխավորեն քաղաքացիական հասարակության ազատ և անարգել գործունեությունը։
«Խորապես մտահոգված եմ Վրաստանում տեղական ընտրություններից հետո աճող լարվածությամբ և բռնություններով։ Ժողովրդավարական կառավարման հիմքում պետք է դրվեն օրենքի գերակայությունը, հաշվետվողականությունը և խաղաղ քաղաքական երկխոսությունը։ Կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնության ցանկացած ձևից և բոլոր քաղաքական ուժերին՝ գործել օրինական քաղաքական գործընթացների շրջանակում», – հայտարարել է Լուիս Գրաչան։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը մնում է քաղաքական դերակատարների և քաղաքացիական հասարակության աջակցության կողքին։
«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հավատարմորեն աջակցում է բոլոր քաղաքական դերակատարներին և քաղաքացիական հասարակությանը՝ լարվածության նվազեցման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, հասարակության վստահության վերականգնման և ԵԱՀԿ-ի պարտավորությունների կատարման նպատակով տարվող երկխոսության միջոցով», – ասված է հայտարարությունում։