ԵԱՀԿ-ում ասում են, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում
ԵԱՀԿ-ում ասում են, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Բրիտանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ չնայած Ռուսաստանի դիմադրությանը, առաքելության նախնական զեկույցն այսօր հրապարակվել է կազմակերպության 57 երկրներից 45-ի համաձայնությամբ։
Այն ասում է, որ առաքելությունը չի կարող գնահատել, թե արդյոք ներխուժումն ինքնին լայնածավալ գործողություն է խաղաղ բնակչության դեմ, թեև նշվում է, որ եղել են միջազգային նորմերի մի շարք ապացուցված խախտումներ:
«Քաղաքացիների կանխամտածված սպանությունները, ինչպես նաև լրագրողների և տեղական պաշտոնյաների առևանգումը համապատասխանում են այս չափանիշին։ Այս ներխուժման շրջանակներում կատարված ցանկացած նման բռնի գործողություն հանցագործություն է մարդկության դեմ։ Զեկույցում նշվում են խախտումներ ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմերի կողմից։ Սակայն Ռուսաստանի Դաշնության կողմից թույլ տված խախտումներն ավելի լուրջ բնույթ ու մասշտաբներ են կրում»,- ասվում է փաստաթղթում։
ԵԱՀԿ-ն, ի թիվս այլ հարցերի, հետաքննել է երկու աղմկահարույց հանցագործությունների՝ Մարիուպոլի թատրոնի և ծննդատան պայթյունները:
«Առաքելությունը եզրակացրել է, որ ծննդատունը ավերվել է ռուսական ուժերի հարձակման արդյունքում։ Ըստ ռուսական կողմի պարզաբանումների՝ հարձակումը եղել է նպատակային։ Ոչ մի նախազգուշացում և տարհանման ժամանակ չի տրվել։ Ուստի այս հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է։ Այս գործողության համար պատասխանատուները ռազմական հանցագործություն են կատարել»,- ասվում է զեկույցում։
Ինչպես հայտնում է BBC-ն, նույնը վերաբերում է Մարիուպոլում թատրոնի քանդմանը, որի տակ հարյուրավոր բնակիչներ թաքնվել էին կացարանում, և որի մոտ շենքի երկու կողմերում հսկայական մակագրություն էր՝ «Երեխաներ»։
«Ռուսաստանը պնդում է, որ թատրոնը պայթեցրել է ուկրաինական Ազովի գունդը։ Առաքելությունը չի կարողացել դրա մասին որևէ ապացույց գտնել: Այս միջադեպը, ամենայն հավանականությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են թատրոնի ռմբակոծումը, ռազմական հանցագործություն են կատարել»,- ասվում է զեկույցում։