ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ը Վրաստանում սահմանափակում է Վրաստանում, Մոլդովայում և ՈՒկրաինայում ընտրական կարճաժամկետ դիտորդական առաքելությունները
(Կովիդ 19»-ի համավարակի և դրա հետ կապված ճանապարհորդության, ինչպես նաև այլ սահմանափակումների և անդամ երկրների կողմից տրամադրված կարճաժամկետ դիտորդների քանակի պակասուրդի պատճառով, ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ը որոշում է կայացրել սահմանափակել ընտրական դիտորդական առաքելությունները Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Կազմակերպության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այս երկրներում կմնան միայն երկարաժամկետ դիտորդները:
Հայտարարության մեջ ասված է, որ «կովիդ 19»-ով առաջացած անսովոր իրավիճակի պատճառով, ԵԱՀԿ անդամ երկրները խնդիրներ են ունեցել կարճաժամկետ դիտորդներին ուղարկելու հարցում: Ըստ այդմ, ՕԴԻՐ-ը որոշել է փոխել երեք դիտորդական ակտիվության ձևաչափը: Մինչ աս գոյություն ունեցող դիտորդական առաքելությունը ոյություն ունեցող ընտրությունների դիտորդական առաքելությունը (EOM), կվերափոխվի սահմանափակ ընտրական դիտորդական առաքելությամբ (LEOMs), որը իր մեջ ներառում են փորձագետների և երկարաժամկետ դիտորդների խմբի: