ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում ջանք չխնայել իրավիճակի լիցքաթափման համար
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում, ջանքեր չխնայել իրավիճակը լիցքաթափելու համար և ձեռնպահ մնալ իրավիճակը սրող հռետորաբանությունից:
Ինչպես ասված է կազմակերպության հայտարարության մեջ, հուլիսի 15-ի դրությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Համանախագահները հայտարարության մեջ ընդգծում են այնպիսի մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը, որը կնպաստի խաղարարար գործընթացի վերսկսմանը:
Համանախագահները ողջունել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների պատրաստակամությունը բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: