ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ - Կոչ ենք անում Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին անհապաղ կատարել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնագիրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ տարածել են հայտարարություն:
«Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ շարունակվող բռնության մասին։ Համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի կատարվի հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունները, տարածաշրջանի համար աղետալի հետևանքներից խուսափելու նպատակով։
Համանախագահները կրկնում են, որ ցանկացած իրադրության պայմաններում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անթույլատրելի են։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ ապահովել մարդասիրական հրադադարը, որ թույլ տան դիերի, ռազմագերիների և ձերբակալվածների վերադարձը:
Նրանք կողմերին կոչ են անում շտապ կարգով համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո, համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ, որպեսզի բանակցությունների ճանապարհով հասնեն հարցի լուծմանը»,- ասված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ-ի կայքում։