Սքայ նյուս - Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցը փակ է հայտարարել, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ իրանական զինվորականները պնդում են, որ նեղուցը դեռևս փակ է, ինչը հակասում է ԱՄՆ հայտարարությանը։
Sky News-ի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը որևէ նավի թույլտվություն չեն տվել անցնել Հորմուզի նեղուցով։
Իրանը երեկ հայտարարեց Հորմուզի նեղուցը վերաբացելու մասին՝ որոշումը որակելով որպես Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների պատասխան։ Սակայն, կարճ ժամանակ անց ԱՄՆ զինվորականները հայտարարեցին, որ առևտրային նավերը շարունակում են անցնել նեղուցով։