ԵԱՀԿ մինիստերիալին Լավրովի ելույթի ժամանակ Մակա Բոճորիշվիլին դահլիճում չի եղել. Մենք իրավունք ունենք չսիրելու Ռուսաստանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ տարիների ընթացքում և դա արտահայտել տարբեր ձևերով
ԵԱՀԿ մինիստերիալին Լավրովի ելույթի ժամանակ Մակա Բոճորիշվիլին դահլիճում չի եղել. Մենք իրավունք ունենք չսիրելու Ռուսաստանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ տարիների ընթացքում և դա արտահայտել տարբեր ձևերով

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Մալթայում ԵԱՀԿ նախարարական նիստում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ դահլիճում չի եղել։

Բոճորիշվիլիի խոսքով, Վրաստանը լիակատար իրավունք ունի չսիրելու այն քաղաքականությունը, որը Ռուսաստանը տարիներ շարունակ իրականացնում է Վրաստանի նկատմամբ և դա արտահայտելու տարբեր ձևերով։

«Վրաստանն ունի իր դիրքորոշումներն արտահայտելու բացարձակ իրավունքը։ Մենք չենք թաքցնում մեր դիրքորոշումների դրսևորումը, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Մենք տարածքների 20 տոկոսը օկուպացված է, մեր երկրի գլխավոր խնդիրը դեռևս խաղաղ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնումն է, և մենք իրավունք ունենք չհավանել այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ Ռուսաստանը իրականացնում է Վրաստանի նկատմամբ և արտահայտել դա տարբեր ձևերով»,- ասել է Մակա Բոճորիշվիլին։

Լավրովի ելույթի ժամանակ դահլիճը լքել են նաեւ Չեխիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի պատվիրակությունների ներկայացուցիչները։