ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին արվել են Վրաստանին աջակցող հայտարարություններ
Բրատիսլավայում, ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթով 26-րդ նիստի ժամանակ արվել են Վրաստանին աջակցող հայտարարություններ:
Ինչպես նշել է Նորվեգիայի արտգործնախարար, Ինե Մարիե Էրիկսեն Սորայդը, Վրաստանում հակամարտության կարգավորման հարցերում ԵԱՀԿ-ն կարող է շատ ավելի մեծ դեր ունենալ, եթե մասնակից երկրները ունենան դրա հնարավորությունը:
«ԵԱՀԿ-ի հարթակը շատ կարևոր է, քանի որ մենք պետք է կարողանանք երկխոսություն վարել: Երկխոսության հնարավորությումբ կլինի վստահություն և անվտանգություն: Այժմ դա ավելի կարևոր է, քան երբևէ: ԵԱՀԿ-ն ստիպված կլինի շատ ավելին անել `հակամարտության կարգավորմանը մասնակցելու և նոր հակամարտություններից խուսափելու համար»,- ասել է Նորվեգիայի արտգործնախարարը:
Ինչպես նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, Եվրոպայում հակամարտությունների պատճառը ԵԱՀԿ-ի անդամ պետություններից մեկն է, որը տասնամյակներ շարունակ խախտում է կազմակերպության սկզբունքները, և դա Ռուսաստանն է:
«Ռուսական զորքերը շարունակում են մնալ Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում: Մենք պետք է ավելին անենք, որպեսզի գտնենք ուղիներ, տարածաշրջանին խաղաղություն բերելու համար»,- ասել է Ֆիլիպ Ռեյքերը:
Ըստ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միրոսլավ Լայչեկի, Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում մարդիկ ապրում են հիմնարար ազատության սահմանափակման պայմաններում, դրանց թվում է ազատ տեղաշարժի սահմանափակումը: