ԵԱՀԿ 32-րդ նախարարական հանդիպման շրջանակներում Մակա Բոճորիշվիլին հանդիպեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ
ԵԱՀԿ 32-րդ նախարարական հանդիպման շրջանակներում Մակա Բոճորիշվիլին հանդիպեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ

ԵԱՀԿ 32-րդ նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ կողմերը գոհունակությամբ նշել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև հաջող ռազմավարական գործընկերությունը և ևս մեկ անգամ հաստատել իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու առկա սերտ համագործակցության հետագա խորացմանը։

Դրականորեն գնահատվել է երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների փոխանակման դինամիկան։

Խոսելով տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին՝ ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը և Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու այս գործընթացին։

Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվորեն համագործակցելու տարբեր ոլորտներում՝ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար։