Երբ գործը վերաբերում է ահաբեկչությանն ու ազգային անվտանգությանը բնական է, որ բոլոր հարցերին հանրային պատասխաններ չեն տրվի. Թալակվաձե
Խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, երբ գործը վերաբերում է ահաբեկչությանն ու ազգային անվտանգությանը բնական է, որ բոլոր հարցերին հանրային պատասխաններ չեն տրվի:
Այսօրվա լիագումար նիստին Արչիլ Թալակվաձեն արձագանքել է Գաբրիլել Սալոսի փողոցում տեղի ունեցած հատուկ գործողությանը և նշել, որ խորհրդարանի վստահության խմբի ձևաչափով լսելու են անվտանգության ծառայություններին և ստանալու են մանրամասն լրատվություն:
«Պետական անվտանգության ծառայության և Ներքին Գործերի նախարարության աշխատակիցները իրականացրած հատուկ գործողության ժամանակ պրոֆեսիոնալ կերպով կատարել են երկու խնդիր, պաշտպանել են բնակչության անվտանգությունը և չեզոքացրել վտանգը: Իհարկե Վանո Գոլոշվիլին կմնա մեր հերոսների պատմությունում, նա ցուցադրել է խիզախություն և նրա խիզախության առջև բոլորս խոնարվում ենք: Սակայն երբ գործը վերաբերում է ահաբեկչությանը և պետանվտանգությանը ապա բոլոր հարցերին բնականաբար չեն տրվի հանրային պատասխաններ: Ցանկանում եմ նշել, որ որոշ ընդիմադիր քաղաքական գործիչներ արել են կորեկտ հայտարարություններ, իսկ ոմանք քննադատության են ենթարկել մեր հատուկ ծառայություններին, ինչն իմ կարծիքով անընդունելի է»,- ասել է Թալակվաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan