Եկեղեցու ներգրավվածությամբ և սրբազնագույնի ղեկավարությամբ գտնելու ենք երկրի զարգացման ճիշտ ուղին
Եկեղեցու ներգրավվածությամբ և սրբազնագույնի ղեկավարությամբ գտնելու ենք երկրի զարգացման ճիշտ ուղին

«Բոլորս միասին պետք է կարողանանք եկեղեցու ներգրավվածությամբ և սրբազնագույնի ղեկավարությամբ գտնել ճիշտ ուղին, որը կփրկի մեր երկիրը»,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է Վրաստանի պատրիարքարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

«Մենք ուշադիր լսել ենք Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հայտարարությունը վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ: Իհարկե կրթության համակարգը շատ կարևոր է, սակայն պետք է աշխատել նաև հասարակության ճանաչողականությունը բարձրացնելու ուղղությամբ: Ցավոք այսօր այս թեման չենք քննարկում, քանզի չունենք քննարկման կուլտուրա: Շատ բարդ գործընթաց է, սակայն կարող ենք բոլոր միասին հաղթահարել դա»,-նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին: