Յուրգեն Կլինսմանը հայտնել է Ավստրալիայի ազգային հավաքականի գլխավորելու ցանկություն
Յուրգեն Կլինսմանը հայտնել է Ավստրալիայի ազգային հավաքականի գլխավորելու ցանկություն

Գերմանիացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յուրգեն Կլինսմանը հնարավոր է գլխավորի Ավստրալիայի ազգային հավաքականը,- այս մասին գրում է գերմանական Kicker հրատարակչությունը:

Նշվում է, որ գերմանացի լեգենդար ֆուտբոլիստը անձամբ է առաջարկել իր թեկնածությունը Ավստրալիայի ֆուտբոլի դաշնությանը: Սակայն նշվում է, որ Կլինսմանը ներկայացրել է լուրջ ֆինանսական պահանջնե

Հատկանշական է, որ Ավստրալիայի ազգային հավաքականը ԱԱ 2018-ին մասնակցելու իրավունք է ձեռքբերել  մարզիչ Անգե Պոստեկոգլուի գլխավորությամբ, սակայն անսպասելիորեն վերջինս հեռացել է հավաքականից:

Հիշեցնենք, դեկտեմբերի 1-ին կայացած ԱԱ 2018-ի քվեարկության արդյունքում Ավստրալիայի հավաքականը մի խմբում է հայտնվել Ֆրանսիայի, Պերուի և Դանիայի հավաքականների հետ միասին: