Խվիչա Կվարացխելիան սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին Պարի Սեն Ժերմենի հետ #1TVSPORT
«Պարի Սեն Ժերմենը» սկսել է նախապատրաստվել 2026/2027 ֆուտբոլային մրցաշրջանին։ Առաջին մարզմանը մասնակցել է նաև Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող Խվիչա Կվարացխելիան։
Վրաստանի հավաքականի ավագի թիմը մրցաշրջանի առաջին ընկերական խաղը կանցկացնի օգոստոսի 5-ին «Մալյորկայի» դեմ, իսկ օգոստոսի 8-ին կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Ինչ վերաբերում է պաշտոնական խաղին, ապա Պարի Սեն Ժերմենը օգոստոսի 12-ին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում կմրցի Բիրմինգհեմի «Աստոն Վիլայի» հետ։
Դրանից հետո պարիզցիները օգոստոսի 16-ին Ֆրանսիայի Սուպերգավաթի համար կմրցեն «Լանսի» դեմ, իսկ օգոստոսի 23-ին Լիգա 1-ի առաջին փուլը կանցկացնեն «Ռենի» դեմ։