Կապ
Մեր սոցիալական էջերը
Ես խոստանում եմ, որ նա ամեն ինչ կիմանա վաղը կամ մյուս օրը,- այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո, հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Իրակլի Կոբախիձեն:
«Խոստանում եմ, բոլորը վաղը կամ մյուս օրը ամեն բան կիմանան: Տեսականորեն, եթե չստորագրվեց կամ ստորագրվեց համաձայնագիրը, երկու դեպքում էլ հասարակությունը կիմանա մանրամասները, կհասկանա մեր խոսակցությունների բովանդակությունը», – ասել է Իրակլի Կոբախիձեն:
Միևնույն ժամանակ, «Վրացական երազանքի» նախագահը ճեպազրույցում խոսել է միջնորդի գործառույթի կարևորության մասին:
«Միջնորդի գործառույթն է առաջարկել իր սեփական տարբերակները և ստանալ պատասխաններ, մյուս կողմի հետ զրույցը շարունակելու համար: Այստեղ համընկնելու մասին խոսք լինել չի կարող, նա մեզ առաջարկել է որոշ տարբերակներ, մենք ասել ենք որոշ բաների վրա, որ ընդունելի են, մենք ասել ենք որոշ բաներ, որ մեզ անհրաժեշտ կլինի լրացուցիչ հիմնավորում, սա աշխատանքային գործընթաց է: Մենք պետք է քաղաքական թիմում քննարկենք որոշակի հարցեր, որոնց կապակցությամբ առաջարկներ են արվել», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: