Խոստանում եմ, կլինեմ նախագահ, որի նպատակը միավորելն է, այլ ոչ թե բաժանելը. Ջո Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ, Ջո Բայդենը բնակչությանը դիմել է Դելավեր նահանգի Վիլմինգթոն քաղաքից:
«Ժամանակն է մի կողմ դնենք կոպիտ հռետորաբանությունը, իջեցնենք ջերմաստիճանը, կրկին տեսնենք միմյանց, լսենք միմյանց, գրանցենք առաջընթաց: Ժամանակն է, դադարեցնենք մեր ընդդիմախոսներին որպես թշնամի ընկալելը, նրանք մեր թշնամիները չեն, նրանք ամերիկացիներ են: Աստվածաշունչը մեզ ասում է, որ ամեն ինչ ունի իր ժամանակը, ժամանակը կառուցման, ցանելու, հնձելու և միավորվելու: Հիմա Ամերիկայում լուսավորության ժամանակն է»,- հայտարարել է Ջո Բայդենը:
Բայդենը խոստացել է լինել նախագահ, որը չի բաժանելու ժողովրդին, այլ միավորելու է նրանց:
«Ես կլինեմ նախագահ, որը կարմիր ու կապույտ չի տեսնում, նա տեսնում է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- հայտարարել է Բայդենը: