Խորվաթիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Խորվաթիայի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է երկրի գործող նախագահ Զորան Միլանովիչը, սակայն չի կարողացել հաղթահարել 50 տոկոսի շեմը։ Արդյունքում Խորվաթիայում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ։
Ըստ տվյալների՝ Միլանովիչը հավաքել է 49,09 տոկոս, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ գիտության նախկին նախարար Դրագան Պրիմորացը՝ 19,35 տոկոս։
«Ես պայքարելու եմ օրենքի գերակայության համար»,- ասել է Միլանովիչը արդյունքների հրապարակումից հետո։
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունվարի 12-ին։
Տեղեկացնենք, որ Միլանովիչը քննադատական վերաբերմունք ունի Ուկրաինայի հարցում։ Նա կողմ չէ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու Եվրամիության որոշմանը։ Միլանովիչը նաև քննադատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը։